Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Յուրի Ջորկաեֆին (տեսանյութ)

12:42 14.09.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ.

«Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:

Share |

Լրահոս