Ալ-Հելաիֆի. Ինձ տխրեցնում են Նեյմարի՝ Ռեալ տեղափոխության մասին լուրերը

14:27 14.09.2018

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին «Marca»-ին տված հարցազրույցում նշել է, որ իրեն դուր չեն գալիս փարիզյան թիմի առաջատար Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը. 

«Անկեղծ ասած, Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին լուրերն ինձ տխրեցնում են: Ազնիվ չէ, երբ այլ մարդիկ կամ ակումբներ փորձում են կապ հաստատել մեր ֆուտբոլիստների հետ:

Մեզ դա դուր չի գալիս, և մենք այս թեման քննարկել ենք «Ռեալի» ղեկավարության հետ: Մենք լավ հարաբերություններ ունենք: «Ռեալում» նշում են, որ հարգում են մեզ, և ես հույս ունեմ, որ դա ճշմարտություն է:

Մենք էլ հարգում ենք «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, բայց կարևոր է, որ ոչ ոք կուլիսներից այն կողմ բանակցություններ չվարի: Եթե քննարկման թեմա կա, լավ կլինի դրա մասին բարձրաձայնել: Մենք անկեղծություն ենք ակնկալում ոչ միայն «Ռեալից», այլև մյուս ակումբների կողմից»,- ասել է Ալ-Հելաիֆին:

Share |

Լրահոս