Ռակիտիչ. Եթե լավագույնը չլիներ Մեսսին, ապա այդ կոչումը պետք է տրվեր Մոդրիչին

00:23 14.09.2018

«Բարսելոնայի» և Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կրկին գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից Լուկա Մոդրիչի հասցեին:

«Եթե կա անհատական տիտղոս, որը չի կարող նվաճել Մեսսին, ապա կասկած չկա, որ այս մրցաշրջանում այն պետք է ստանա Մոդրիչը:

Չեմ զարմանա, եթե նրա օգտին քվեարկեն շատերը: Սա Լուկայի տարին էր, և ես շատ ուրախ եմ նրա համար: Եթե Մեսսին չլիներ լավագույնը, ապա լավագույնը պետք է դառնար Մոդրիչը»,- Ռակիտիչի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Share |

Լրահոս