Լեյպցիգի գլխավոր մարզիչը յուրօրինակ պատժամիջոցներ է սահմանել իր ֆուտբոլիստների համար

15:29 14.09.2018

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ակումբի փոքր տուգանքները փոխարինել է յուրօրինակ պատժամիջոցներով: Այսուհետ «Լեյպցիգում» գործելու է «պատժամիջոցների անիվը»:

Ակումբի կանոնակարգը խախտող ֆուտբոլիստները փոքր տուգանք վճարելու փոխարեն պտտեցնելու են անիվն ու հետաքրքիր պատժի են արժանանալու:

Ռանգնինկը պատժամիջոցների թվում ներառել է ակումբի սրճարանում մատուցողի աշխատանքը, խանութում վաճառողի աշխատանքը, ակումբի աշխատակիցների համար նվերների գնումը, բալետի համազգեստով կամ վարդագույն մարզահագուստով մարզումները, գնդակները մաքրելը, փչելը և խաղադաշտում տեղադրելը, ակումբի ակադեմիայի մարզիչների օգնական լինելը:

Share |

Լրահոս