Մոուրինյուն երկար բացատրել է, թե ինչու չի խաղում Ռեշֆորդը

16:33 14.09.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն մարդկանց, ովքեր կարծում են, թե թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը քիչ խաղաժամանակ է ստանում.

«Ես սա կբացատրեմ, ոչ թե լրագրողների, այլ ակումբի երկրպագուների համար: 2016/17 մրցաշրջանում Ռեշֆորդն անցկացրել է 53 հանդիպում` 32-ԱՊԼ, 11-ԵԼ, 3-Անգլիայի Գավաթ, Անգլիայի լիգայի Գավաթ-6, Անգլիայի Սուպերգավաթ: Ընդհանուր առմամբ 3068 րոպե:

2017/18 մրցաշրջանում նա խաղացել է 52 հանդիպում: 35-ԱՊԼ, 8-ՉԼ, 5-Անգլիայի Գավաթ, 3-Անգլիայի լիգայի Գավաթ և Անգլիայի Սուպերգավաթ: Ընդհանուր առմամբ 2676 րոպե:

Ինձ հետ Մարկուսն անցկացրել է 105 հանդիպում` 5744 րոպե: Հենց այս պատճառով մարդիկ սխալվում են` ասելով, թե Ռեշֆորդը քիչ է խաղում: Նա Դոմինիկ Սոլանկեն չէ, Ռուբեն Լոֆտուս-Չիկը չէ կամ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: Նա Մարկուս Ռեշֆորդն է` «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը, ով անհավանական թվով հանդիպումներ է անցկացրել ամենաբարձրակարգ մրցաշարերում:

Ինձ կքննադատեն նաև կիրակի, քանի որ շատերն ապրում են ինձնով: Առաջինը, որ իրենց մտքին գալիս է առավոտյան, դա ես եմ: Այս պատճառով, հեշտ է պատկերացնել, որ ինձ կքննադատեն նաև կիրակի օրը, երբ Մարկուսը դուրս չգա խաղադաշտ: Նա որակազրկված է, խնդրում եմ հիշեք սա»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Share |

Լրահոս