Շաքիրի. Լիվերպուլը պետք է օրինակ վերցնի Բավարիայից

15:05 14.09.2018

«Լիվերպուլի» նորեկ Ջերդան Շաքիրին տրամադրում է թիմի ֆուտբոլիստներին տիտղոսներ նվաճելուն.

««Լիվերպուլը» պետք է իր առջև խնդիր դնի նվաճել տիտղոսներ: Մենք մեծ ակումբ ենք, իսկ մեծ ակումբները պետք է տիտղոսներ նվաճեն:

ԴԺվար է հաղթել Պրեմիեր լիգայում, քանի որ այստեղ կան մի շարք մեծագույն ակումբներ և մրցակցությունը մեծ է:

Դուք պետք է անգերազանցելի մրցաշրջան անցկացնեք, որպեսզի չեմպիոն հռչակվեք:

«Բավարիան» ունի մրցանակներ նվաճելու մտածողություն, «Լիվերպուլը» պետք է օրինակ վերցնի նրանից: Մենք դեռ երիտասարդ թիմ ենք ու այստեղի խաղացողները դեռ պետք է ավելի լավը դառնան, որպեսզի հաջողությունների հասնեն, իսկ հաջողությունների համար պետք է տիտղոսներ նվաճես»,- Շաքիրիի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Share |

Լրահոս