Հայտնի է Զիդանի առաջին տրանսֆերը, եթե գլխավորի ՄՅՈւ-ն

13:57 14.09.2018

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին, որ անգլիական ակումբը գլխավորելու դեպքում նրանք պետք է առաջնայինը գնեն Անտուան Գրիզմանի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Le12Sport»-ը:

Վերջերս Զիդանը հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու առաջարկի դեպքում պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողը մերժել էր «Բարսելոնայի» առաջարկը ու մնացել Մադրիդում` նրա հետ նվաճելով Եվրոպայի Սուպերգավաթը:

Լրատվամիջոցը նշում է, որ 46-ամյա մասնագետը ևս մի քանի տրանսֆերային ցանկություն ունի` մանչեսթերյան ակումբը գլխավորելու դեպքում:

 

Share |

Լրահոս