Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը 4 շաբաթով հետաձգել է Տոկիո-2020-ի անցկացման վերաբերյալ որոշման ընդունում։
Այս մասին հայտնում է լրագրող Սթիվ Սկոտտը։ Նրա խոսքով՝ ՄՕԿ-ը Օլիմպիական խաղերի վերաբերյալ որոշում է կայացնելու չորս շաբաթ հետո։ Կազմակերպությունը ցանկանում է գնահատել կորոնավիրուսի տարածման վտանգները աշխարհում այդ ժամանակ։
Միայն դրանից հետո կազմակերպությունը որոշում կկայացնի խաղերի անցկացման վերաբերյալ։ Հնարավոր է ընտրվի խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ։
NEW | Executive Board of IOC have given themselves another 4 weeks before making final decision on @Tokyo2020 . They will evaluate then before formerly adopting alternative plans.
— Steve Scott (@stevescott_itv) March 22, 2020
This is the first time they have put a deadline on their decision. Things are moving.