Էմերի. Ցանկանում եմ, որ Օզիլը ոչ միայն փոխանցում կատարի, այլև` գոլ խփի

11:18 16.09.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է «Նյուքասլի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակն անգլիական Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում (2:1).

«Շարունակում ենք աճ գրանցել, պետք է շարունակենք աշխատել անհատական և թիմային ուղղությամբ, որպեսզի ավելի լավը դառնանք:

Առաջին կեսում մենք չէինք վերահսկում խաղն այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց երկրորդ կեսում մենք ավելի լավն էինք:

Լավ է, որ թիմի կազմում տարբեր խաղացողներ են գոլ խփում, մեզ պետք է յուրաքանչյուր խաղացող:

Օզի՞լը. ինձ համար բոլոր խաղացողները հավասար են, յուրաքանչյուրն ունի ունակություններ: Օզիլն ունի իր առաելությունները, կարևոր է, որ նա գոլ խփեց:

Ես ցանկանում եմ, որ նա ոչ միայն գոլային փոխանցումներ կատարի, թիմին անհրաժեշտ է, որ նա նաև գոլեր խփի: Կաշխատեմ յուրաքանչյուր խաղացողի հետ և կշարունակեմ այն թիմի ստեղծման գործընթացը, որին մենք ցանկանում ենք տեսնել»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Հիշեցնենք` «Արսենալն» Օզիլի և Ջակայի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»:

Share |

Լրահոս

Loading...