Իբրահիմովիչն անհավանական հարվածով 500-րդ գոլն է խփել կարիերայում

10:36 16.09.2018

«Լոս-Անջելես Գելեքսին» պարտվել է «Տորոնտոյին» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում:

Հանդիպումը կայացել է Տորոնտոյում և ավարտվել տանտերերի` 5:3 հաշվով հաղթանակով:

Խփած գնդակով աչքի է ընկել «Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Առաջին կեսի վերջնամասում 36-ամյա ֆուտբոլիստն անհավանական հարվածով եզրափակել է Ջոնաթան դոս Սանթոսի փոխանցումը:

Իբրահիմովիչի համար այս գոլը դարձել է 500-րդը կարիերայում:

Իբրահիմովիչը խաղից հետո լուսանկար է հրապարակել` նշելով իր հոբելյանական գոլը: «Թվիթերում» հրապարակած լուսանկարի վրա գրված է «Գոլերի Աստված»:

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը MLS-ի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ:

Նշենք` գործող միայն 3 ֆուտբոլիստի է հաջողվել հասնել 500 գոլի նշակետին: Ավելի վաղ այս ցուցանիշը գրանցել են նաև հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:

 
Share |

Լրահոս