«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հետաքրքրված է «Տոտենհեմում» աշխատանքով։ Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆոլկը թվիթերյան իր էջում։ Հաղորդվում է, որ մասնագետը Ժոզե Մոուրինյուին փոխարինող հիմնական թեկնածուն է։
Նշվում էր, որ լոնդոնյան ակումբը մտադիր է առաջիկա օրերին հետևել թիմի խաղերին։ Եթե արդյունքներն անհաջող եղան, ղեկավարությունը կարող է որոշել մրցաշրջանի ավարտին բաժանվել Մոուրինյուից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» դիտարկում է նաև «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի թեկնածությունը, բայց «աղվեսներն» իրենց մարզչին բաց կթողնեն միայն զգալի հրաժարագնի դեպքում։
33-ամյա Նագելսմանը «Լայպցիգը» գլխավորում է 2019-ից։