Պապեն. Մբապեն, Նեյմարը և Կավանին ոչ թե հերոսներ են, այլ եսասերներ

16:03 20.09.2018

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժան-Պիեր Պապենը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Լիվերպուլ»-ՊՍԺ (3:2) հանդիպումից հետո քննադատել է փարիզյան թիմի հարձակվողներ Նեյմարին, Կիլիան Մբապեին և Էդինսոն Կավանիին.

«ՊՍԺ-ի հարձակման գծում խաղում են ոչ թե հերոսներ, այլ եսասերներ: Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունես՝ պետք է խաղաս հանուն թիմային շահի:

Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս աստղերի միջև տարբերություն կա: Այստեղ մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանց հնարավոր չէ վերահսկել: Սակայն ինչո՞ւ «Լիվերպուլը» կարող է խաղի համար ճիշտ դասավորություն ընտրել, իսկ ՊՍԺ-ն՝ ոչ:

Երբ Նեյմարը խաղում էր «Բարսելոնայում», նա երբեմն պաշտպանությունում էլ էր աշխատում: Ֆուտբոլիստի մակարդակը նրա ԴՆԹ-ի մեջ պետք է լինի: Այս տեսանկյունից հարցեր չկան, բայց այդ մակարդակին զարգացման ճիշտ ուղի է պետք: Ֆուտբոլիստներին չպետք է հուզի, թե ով է թիմում գլխավոր աստղը:

ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է: Եթե ֆուտբոլիստները չփոխեն խաղի նկատմամբ իրենց մոտեցումը, երբեք չեն հաղթի այս մրցաշարում»,- Պապենի խոսքը մեջբերել է «Le Parisien»-ը:

Share |

Լրահոս

Loading...