Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտտին պատմել է իր և շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հարաբերությունների մասին։
«Ես Ֆեդերերին համարում եմ թենիսի մարմնացում։ Մենք ընկերություն ենք անում և բավականին հաճախ ենք շփվում՝ չնայած այն փաստին, որ ես չեմ հասկանում անգլերեն, իսկ նա՝ իտալերեն։ Մենք թարգմանիչ ենք օգտագործում։
Սկզբից թվում էր, որ մենք ընդհանուր շատ բան չունենք։ Հետո առաջացավ փոխադարձ հարգանք։ Ես նմանեցնում եմ ինձ նրան։ Նա կարող է հեշտությամբ հարվածել թենիսի գնդակին, իսկ ես՝ ֆուտբոլի։
Կարծում եմ՝ մենք կարող ենք ընկերներ համարվել։ Հնարավոր է՝ մի օր ես նրան մարտահրավեր նետեմ ու մենք պադդլ-թենիս խաղանք։ Սովորական թենիսում ես ոչ մի շանս չունեմ նրա դեմ»,-Տոտտիի խոսքն է մեջբերում Tennis World USA-ը։