ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիգա 1-ի 19-րդ տուրում «Բրեստի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակի մասին։ Սա նրա առաջին խաղն էր փարիզյան թիմի ղեկին։
«Գոհ ենք արդյունքից, սա բոլոր խաղացողների ջանքերի արդյունքն էր։ Բայց դեռ շատ բան պիտի շտկենք։ Պիտի շարունակենք աշխատել բարձր ստանդարտներին համապատասխան։ Մբապեն լավ խաղ անցկացրեց։ Նա շանսեր ունեցավ, ափսոս, որ գոլ չխփեց, բայց իսկապես լավ խաղ անցկացրեց։
«Մարսելի» դեմ սպասվելիք խա՞ղը։ Հույս ունենք՝ ևս մի արժանի խաղ անցկացնել՝ մրցաշարային աղյուսակում մեզ համար լավ պայմաններ ստեղծելով։ Իհարկե, ամեն անգամ, երբ «Մարսելի» հետ խաղում ենք, ուղղակի պարտավոր ենք հաղթել»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։