Լիվերպուլի հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

19:51 22.09.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում առաջատարներից «Լիվերպուլը» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» և առանց խնդիրների 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում. նախ ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Ուեսլի Հուդտը, ապա մեկական գոլ խփեցին Ժոել Մատիպն ու Մոհամեդ Սալահը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 18 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սաութհեմփթոնը» 5 միավորով 14-րդ տեղում է:

Տուրի արդյունքներով «Լիվերպուլին» հավասարվելու հնարավորություն ունի «Չելսին», որը վաղը խաղալու է «Վեսթ Հեմի» հետ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 3:0
Գոլերը՝ Հուդտ 10՛, Մատիպ 21՛, 45+2՛

 

Share |

Լրահոս

Loading...