Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

13:50 23.09.2018

Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Օգոստոսին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած մեր ըմբիշը երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտել է կորեացի Չոյի հետ և 16:4 հաշվով հաղթանակ տարել:

Նշենք՝ բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, ով սակայն վճռորոշ գոտեմարտում 1։1 հաշվով զիջել է ամերիկացի ըմբիշին։

Share |

Լրահոս

Loading...