Կովաչիչ. Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է

13:36 23.09.2018

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հիացմունքով է խոսել թիմակից Էդեն Ազարի մասին: Խորվաթ ֆուտբոլիստը նշել է, որ նախքան լոնդոնյան ակումբ տեղափոխվելը չի պատկերացրել, որ Ազարն այդքան լավն է.

«Ամենաշատն ինձ զարմացնում է այն, որ Ազարի նկատմամբ անընդհատ կոպիտ են խաղում, սակայն նա շարունակում է ոտքի վրա մնալ:

Անգլիայի առաջնությունն իսկապես շատ բարդ է: Այստեղ պայքարը շատ է: Կարծում եմ՝ սա աշխարհի ամենաբարդ լիգան է, սակայն Ազարն անընդհատ «զվարճանում է» պաշտպանների հետ:

Նա անհավանական ֆուտբոլիստ և հրաշալի մարդ է: Ինձ շատ է դուր գալիս նրա հետ խաղալը: Նախքան այստեղ տեղափոխվելս չէի պատկերացնում, թե Էդենը որքան լավն է: Նա լավագույններից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Ազարը շատ է օգնում թիմին, և ես հույս ունեմ՝ այդպես կշարունակվի նաև հետագայում: Ազարը դեռ կարող է ավելի մեծ առաջընթաց գրանցել»,- Կովաչիչի խոսքերը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս

Loading...