Հունվարի 17-ին Ցյուրիխում տեղի ունեցավ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների FIFA The Best մրցանակաբաշխությունը:
2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Մրցանակի համար պայքարում նա առաջ անցավ Լիոնել Մեսսիից (Բարսելոնա) և Մոհամեդ Սալահից (Լիվերպուլ), որոնք համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը։
Եզրափակիչ արձանագրությունում Լևանդովսկին ստացել է 48 միավոր․ լեհին ձայների մեծամասնությունը տվել են հավաքականների մարզիչները (535 միավոր), հավաքականների ավագները (555), ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները (589)։ Երկրպագուների քվեարկության ժամանակ Լևանդովսկին (353714) պարտվել է իր հիմնական մրցակիցներին։
Մեսսիի արդյունքը 44 միավոր է։ Մարզիչների քվեարկության ժամանակ նա ստացել է 254 միավոր, ավագներին՝ 344, ԶԼՄ-ներին՝ 409՝ թվարկված յուրաքանչյուր անվանակարգում պարտվելով Լևանդովսկուն, սակայն երկրպագուների քվեարկությամբ արգենտինացին լավագույնն էր (708206)։
Սալահը 39 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։ Մարզիչների քվեարկության ժամանակ նա ստացել է 271 միավոր, ավագներինը՝ 176, ԶԼՄ-ներինը՝ 184։ Երկրպագուներից եգիպտացին ստացել է 528245 ձայն՝ պարտվելով Մեսսիին, սակայն առաջ անցնելով Լևանդովսկուց։