Ռոման կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:11 24.09.2018

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում թիմի չգոհացնող արդյունքների պատճառով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն կարող է կորցնել աշխատանքը:

Հռոմեական ակումբի ղեկավարությունն ու անձամբ Ջեյմս Պալոտան դիտարկում են մասնագետի հեռացման հնարավորությունը: Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողների թվում ավելի վաղ արդեն նշվում էին Անտոնիո Կոնտեի, Լորան Բլանի և Վինչենցո Մոնտելայի անունները:

Սակայն, ինչպես հաղորդում է «ITASportPress»-ը՝ հղում անելով «Corriere dello Sport»-ին, «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը Պաուլու Սոուզան է, որն այս պահին գլխավորում է «Տյանցզին Ցյուանզյանը»:

Մասնագետը լավ ծանոթ է իտալական ֆուտբոլին «Ֆիորենտինայում» աշխատելու ժամանակներից և, հռոմեացիների ղեկավարության կարծիքով, արժանի փոխարինող կդառա Դի Ֆրանչեսկոյին: Այս պահին Սոուզան ու նրա գործակալը դիտարկում են չինական ակումբի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու տարբերակները: 

Ա Սերիայի մեկնարկային 5 տուրերից հետո «Ռոման», հավաքելով 5 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:

Share |

Լրահոս

Loading...