ArmSport-ի ընթերցողների ճնշող մեծամասնությունը ճիշտ էր գուշակել տարվա լավագույն ֆուտբոլիստին

14:19 25.09.2018

«Armsport.am»-ը հարցում էր կազմակերպել` պարզելու, թե մեր ընթերցողների կարծիքով ո՞վ կստանա FIFA-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը:

Քվեարկությանն ընդհանուր առմամբ 2060 օգտատեր է մասնակցել, որոնց մեծամասնությունը քվեարկել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի օգտին:

Խորվաթ ֆուտբոլիստը ստացել է ձայների 65,8 %-ը (1356 ձայն): Հիշեցնենք` հենց Մոդրիչն էլ արժանացել է 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի օգտին 457 այցելու է քվեարկել (22,2 %), իսկ Մուհամեդ Սալահի հաղթանակին հավատացել է մեր կայքի 247 այցելու. եգիպտացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 12%-ը:

 

 

Share |

Լրահոս

Loading...