Գևորգ Ղազարյանի ցնցող ելույթը. դուբլ Բենֆիկայի դեմ խաղում (տեսանյութ)

02:20 28.09.2018

Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Բենֆիկան» հյուրընկալվել էր «Շավիշին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և խփել է «Շավիշի» 2 գոլերը:

Հանդիպման 75-րդ րոպեին, երբ հաշիվը 0:1 էր, Գևորգը տուգանայինից հիանալի գոլ է խփել` հավասարեցնելով հաշիվը:

Մեր ֆուտբոլիստը, այդպիսով բացել է գոլերի հաշիվը նոր թիմում:

Հյուրերը րոպեներ անց առաջ են անցել հաշվի մեջ` 1:2: 90+4-րդ րոպեին Ղազարյանը դուբլ է ձևակերպել` փրկելով իր թիմին պարտությունից` 2:2:

«Շավիշը» 7 միավորով 8-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս