Հաջորդ շաբաթվա ընթացքում կնշանակվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

17:14 28.09.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա մյուս շաբաթվա ընթացքում: Այս մասին «Armsport.am»-ը տեղեկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

ՀՖՖ-ից տեղեկացրին, որ մասնագետների հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Ավելի վաղ ՀՖՖ-ն մեզ հետ զրույցում հաստատել էր, որ բանակցություններ է վարում Ջիանի Դի Բիազի հետ, ով օրերս ժամանել էր Հայաստան, այնուհետև մեկնել Իտալիա:

«Armsport.am»-ի տեղեկություններով, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է նաև Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը: ՀՖՖ-ից այս տեղեկատվությունը ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանն ապրիլին է հրաժարական տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից, ինչից հետո 50-ամյա մասնագետը որևէ ակումբում աշխատանքի չի անցել:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները նախանշված են հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին. Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում մեր ընտրանին հյուրընկալելու է նախ Ջիբրալթարի, ապա Մակեդոնիայի հավաքականներին:

Share |

Լրահոս