Յան Ռեգենսբուրգը հաղթել է, Ադամյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

17:10 29.09.2018

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի հարկի տակ հաղթել է «Դույսբուրգին» 3:1 հաշվով:

Հյուրերի առաջին գոլի համահեղինակը եղել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի է ընկել Գրունտերը:

Ադամյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 74-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգը» 13 միավորով 3-րդն է:

Share |

Լրահոս

Loading...