Բերտ վան Մարվեյկը հնարավոր է գլխավորի Հայաստանի հավաքականը

23:09 29.09.2018

Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է երկու թեկնածու՝ իտալացի մասնագետ Ջանի դե Բիազին և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: ՀՖՖ-ից նաև հայտնել էին, որ բանակցություններ է վարվում մի քանի այլ մարզիչների հետ:

Սակայն, այսօր «Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային ընտրանին կարող է գլխավորել հոլանդացի հայտնի մասնագետ Բերտ վան Մարվեյկը:

66-ամյա մասնագետը ԱԱ-2018-ի ժամանակ գլխավորում էր Ավստրալիայի հավաքականը: Հենց նրա հետ է Հոլանդիայի հավաքականը 2010 թվականին դուրս եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ:

Ըստ ամենայնի՝ Վան Մարվեյկի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

 

Share |

Լրահոս