Լացիոյի երկու առաջատարներ նոր պայմանագրեր են կնքել ակումբի հետ

22:49 01.10.2018

«Լացիոն» նոր պայմանագրեր է ստորագրել ակումբի երկու առաջատար խաղացողների` Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ու Չիրո Իմոբիլեի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկու ֆուտբոլիստները կմնան թիմում մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Իտալացի հարձակվողը տարեկան կվաստակի 3.2 մլն եվրո: Միլինկովիչ-Սավիչի նոր աշխատավարձը կլինի տարեկան 3 մլն եվրո:

Նշվում է, որ սերբ խաղացողի պայմանագրում չկա հրաժարագնի մասին կետ:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Իմոբիլեն դարձել էր «Լացիոյի» լավագույն ռմբարկու` 33 խաղում դառնալով 29 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...