Նուրմագոմեդովը Մաքգրեգորի հետ մենամարտից առաջ ամեն օր 1 կգ քաշ է կորցնում

16:24 02.10.2018

UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապը, պատմել է՝ ինչպես է ընթանում նախապատրաստությունը երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի հետ հոկտեմբերի 6-ին կայանալիք մենամարտին.

«Կարծում եմ` մինչև երկրորդ ռաունդ պարզ կլինի, թե մենամարտն ինչ ընթացք կունենա:

Հույս ունեմ` ինչպես մնացած մենամարտերը, սա էլ կանցնի այնպես, ինչպես նախատեսում ենք:

Էմոցիոնալ պատրաստվածությունը լավագույն մակարդակի վրա է: Առավոտյան Խաբիբը 78 կգ էր կշռում, շոգեբաղնիքից հետո` 75,5»,- Աբդուլմանապի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:

Հիշենցենք` Խաբիբ Նուրմագոմեդովի և իռլանադացի Կոնոր Մաքգրեգորի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, Լաս-Վեգասում կայանալիք UFC 229 մրցաշարի շրջանակում:

Share |

Լրահոս

Loading...