Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

22:04 02.10.2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ազատվեց աշխատանքից: 

Այսօր հանրահավաք է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում հայտարարել է մի շարք նախարարներին իրենց պաշտոններից հեռացնելու մասին: 

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: 

Փաստաթուղթը նշված ժամկետներում պետք է ստորագրի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Լևոն Վահրադյանը նախարար էր նշանակվել սույն թվականի մայիսին և Armsport.am-ը դեռևս պաշտոնավարման 100 օրը չլրացած նրա հետ հարցազրույց էր արել՝ խոսելով տարբեր թեմաների մասին: 

Share |

Լրահոս

Loading...