Իբրահիմովիչի կանխատեսումը Նուրմագոմեդով-Մաքգրեգոր մենամարտի վերաբերյալ

22:10 04.10.2018

«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կանխատեսումն է արել Խաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մաքգրեգորի՝ հոկտեմբերի 6-ին, UFC 229 մրցաշարի շրջանակում կայանալիք մենամարտի վերաբերյալ.

«Կարծում եմ՝ կհաղթի Խաբիբը: Եթե դու հայտնվես Խաբիբի ձեռքերում, նա քեզ հաղթելու հնարավորություն չի թողնի: Նա իր մրցակիցներին ստիպում է տառապել և հանձնվել:

Խաբիբը Կոնորի համեմատ ավելի հանգիստ տղա է, բայց ես զգում եմ, որ միևնույն ժամանակ նա ավելի վտանգավոր է: Ես մեկ այլ ռուս մարզիկի էլ եմ հիշում՝ Ֆյոդոր Եմելյանենկոն: Նա ևս սառնասիրտ էր և հրաշալի մենամարտեր էր անցկացնում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերել է «The Mirror»-ը:

Share |

Լրահոս

Loading...