Մաքգրեգոր. Ես կհոշոտեմ այդ դաղստանցի առնետին

15:44 05.10.2018

Թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը Խաբիբ Նուրմագոմեդովի հետ առաջիկա մենամարտից առաջ հայտարարել է, որ հոշոտելու է մրցակցին.

«Կմենամարտե՞մ Խաբիբի հետ, եթե նա չկարգավորի քաշի հետ կապված խնդիրները: Թքած ունեմ նրա քաշի վրա: Նա պարտավոր է անհրաժեշտ քաշով ներկայանալ, հակառակ դեպքում նրան տուգանքներ են սպասվում:

Ես կհոշոտեմ այդ դաղստանցի հոտած առնետին: Նա անցք է փնտրելու փախչելու համար, բայց ես նրան դա թույլ չեմ տա»,- ասել է Մաքգրեգորը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր մենամարտը կայանալու է հոկտեմբերի 6-ին, Լաս-Վեգասում: Այս մենամարտը լինելու է UFC 229 մրցաշարի գլխավոր իրադարձությունը:

Աղբյուր` www.championat.com
Share |

Լրահոս

Loading...