Խաբիբ-Կոնոր. Հայտնի է, թե որքան կվաստակեն մարզիկները

19:02 06.10.2018

Սպորտային հանրությունն անհամբերությամբ սպասում է Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր առաջիկա մենամարտին:

Հանդիպումը նշանակալի է նաև այն հանգամանքով, որ շրջանառվում են աստղաբաշխական գումարներ:

MMAfighting.com-ը հայտնում է, որ Նուրմագոմեդովը մենամարտի համար կստանա 2 միլիոն դոլար, իսկ Մաքգրեգորը՝ 3 միլիոն:

Նշվում է, որ այդ գումարի մեջ չեն մտնում հովանավորներից և հեռարձակման իրավունքից ստացած փողերը:

Հարկ է հավելել, որ Խաբիբը երբևէ մենամարտից ամենաշատ գումարը ստացել է մոտ 4 անգամ պակաս՝ 530 հազար դոլար, իսկ Քոնորը՝ 3.6 միլիոն դոլար:

Մարզիկները հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 08:00-ին միմյանց հետ կմրցեն UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման համար:

Share |

Լրահոս

Loading...