Մոուրինյուն չհանձնվեց. ՄՅՈւ-ի ֆանտաստիկ քամբեքը (տեսանյութ)

22:26 06.10.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում են 8-րդ տուրի հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆոլդում» ընդունել էր «Նյուքասլին»: «Կարմիր սատանաներն» առաջին 10 րոպեում երկու գնդակ ընդունեցին մրցակցից: Գոլի հեղինակ դարձան Կենեդին ու Մուտոն:

Մինչև երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեն բոլորը համոզված էին, որ մանչեսթերյան ակումբը կկրի հերթական պարտությունը և Մոուրինյուի հեռացումն ավելի կմոտենա:

Սակայն պորտուգալացին այլ ծրագրեր ուներ:

70-րդ րոպեին հաշիվը կրճատեց Մատան, իսկ մի քանի րոպե անց Մարսիալը հավասարեցրեց հաշիվը: Խաղի 90-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը նաև խփեց իր թիմի 3-րդ գոլը ու հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին՝3:2:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է ու վաստակած 13 միավորով ընթանում է 8-րդ տեղում: «Նյուքասլը» ընդամենը 2 միավորով 19-րդ տեղում է:

Share |

Լրահոս