Արաս Օզբիլիսը վերականգնվել է վնասվածքից

12:38 06.10.2018

Հոլանդական «Վիլհեմ II»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերկանգնվել է վնասվածքից:

Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը: Հայ խաղացողը պատրաստ կլինի «Ֆեյենորդի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 7-ին` Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

Ըստ երևույթին, Օզբիլիսը Հայաստանի հավաքականի կազմում կարող է մասնակցել Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումներին:

Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ:

Share |

Լրահոս

Loading...