Հայտնի է Հայաստանի հավաքական հրավիրված ևս մեկ ֆուտբոլիստ

15:33 06.10.2018

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ևս մեկ ֆուտբոլիստի անուն է հայտնի:

Ինչպես գրում է «Վիլհեմ II»-ի պաշտոնական կայքը, թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի ազգային ընտրանուց: Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ Օզբիլիսը վերկանգնվել է վնասվածքից ու պատրաստ է «Ֆեյենորդի» հետ խաղին:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը դեռևս գլխավոր մարզիչ չունի: Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել նաև, որ ազգային ընտրանի է հրավիրել «Էյպենի» կիսապաշտպան Իվան Յագանը:

 

Share |

Լրահոս