Խաբիբը հեռացել է օկտագոնից` այդպես էլ չստանալով չեմպիոնական գոտին

10:12 07.10.2018

Լաս-Վեգասում ավարտվել է խառը մենամարտերի UFC 229 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը:

Ռուսաստանցի մարզիկը ստիպել է Մաքգրեգորին հանձնվել 4-րդ ռաունդում`  այդ կերպ կարողանալով պաշտպանել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտին:

Սակայն, մենամարտից հետո օկտագոնում և դրա սահմաններից դուրս սկսվել է քաշքշուկ, որում Նուրմագոմեդովն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել:

Միջադեպից հետո Խաբիբի և UFC-ի նախագահ Դեն Ուայթի միջև բարձր տոնով խոսակցություն է տեղի ունեցել, ինչից հետո Նուրմագոմեդովը լքել է օկտագոնը` նախքան մենամարտի արդյունքները հայտարարելը` այդպես էլ չստանալով չեմպիոնական գոտին:

Խաբիբ Նուրմագոմեդովը կարիերայում առաջին անգամ է չեմպիոնական գոտի պաշտպանում:

Share |

Լրահոս