Մերձարևելյան ներդրողները մի քանի ամիս առաջ փորձ են կատարել գնել «Չելսին»։
The Telegraph-ի համաձայն՝ հետաքրքրված կողմը նախորդ մրցաշրջանի վերջում առաջարկ է արել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին:
Բանակցությունների մանրամասները պարզել չի հաջողվել, սակայն ռուսաստանցի միլիարդատերը մերժել է:
Աբրամովիչը գնել է «Չելսին» 2003 թվականին: Այդ ընթացքում «ազնվականները» նվաճել են 18 տիտղոս: