Հայ ֆուտբոլիստի անհավանական 11-մետրանոցը (տեսանյութ)

12:46 08.10.2018

Երևանի «Արարատի» և «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը, ով այժմ հանդես է գալիս Կազանի հետազոտական տեխնիկական համալսարանի թիմում, անհավանական կերպով է իրացրել 11-մետրանոցը Ռուսաստանի ազգային ուսանողական լիգայի խաղում:

Հայ ֆուտբոլիստը սալտո կատարելով է իրացրել 11-մետրանոցն ու դարձել փայլուն գոլի հեղինակ:

Ավդալյանի թիմը 4:0 հաշվով հաղթանակ է տարել Չուվաշայի մանկավարժական համալսարանի թիմին:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ավդալյանն այս ոճով գոլ է հեղինակում: 2017 թվականին Սոչիում կայացած մրցաշարում հայ ֆուտբոլիստը նույն կերպ իրացրել էր 11-մետրանոցը նաև Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում:

Share |

Լրահոս