Bild. Բավարիան Կովաչին փոխարինելու համար 3 թեկնածու ունի

15:16 08.10.2018

«Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի՝ վերջին շրջանում գրանցած արդյունքներից և դիտարկում է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին աշխատանքից ազատելու տարբերակը:

«Bild»-ը հաղորդում է, որ «Բավարիան» Կովաչին փոխարինելու համար դիտարկում է 3 թեկնածություն: Այդ թեկնածուներն են Զինեդին Զիդանը, Լորան Բլանը և Արսեն Վենգերը:

Այս մասնագետներն այժմ պայմանագրերով կապված չեն այլ ակումբների հետ:

Ուշագրավ է, որ ավելի վաղ «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ չեն պատրաստվում աշխատանքից ազատել խորվաթ մասնագետին:

Հավելենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տուրից հետո «Բավարիան» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...