Մբապեն պոկեր է հեղինակում ու օգնում ՊՍԺ-ին ջախջախել Լիոնին (տեսանյութ)

00:58 08.10.2018

Ֆրանսիայի Լիգա-1-ի 9-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լիոնի» հետ:

Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները ջախջախեցին մրցակցին 5:0 հաշվով: Հաշիվը բացեց Նեյմարը, իսկ այնուհետև ամբողջ գեղեցկությամբ փայլեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: 19-ամյա խաղացողը հանդիպման մնացած հատվածում պոկեր ձևակերպեց ու իր թիմին պարգևեց հերթական երեք միավորը:

Հավելենք, որ երկու թիմերը խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Տանտերերի կազմում դաշտից հեռացվել է Կիմպեմբեն, իսկ «Լիոնի» կազմում կարմիր քարտ է ստացել Տուսարը:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 27 միավորով առաջին տեղում է: «Լիոնը» 14 միավորով 6-րդն է:

Share |

Լրահոս