Ա լիգա. Էրեբունի Սեդարսը ևս հաղթել է նորամուտի խաղում

19:28 09.10.2018

Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի երկրորդ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 59-70 հաշվով պարտություն է կրել առաջնության նորեկ «Էրեբունի Սեդարս» ակումբից:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ակեմ Էքոլսը («Էրեբունի Սեդարս»), ով վաստակել է 26 միավոր:

Առաջին տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 9-ին:

Ժամը 20:30-ին նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկելիք խաղում ՖԻՄԱ-ն ուժերը կչափի «Արցախի» հետ:

Հիշեցնենք՝ մեկնարկային տուրի առաջին խաղում նորաստեղծ «Արագած» ակումբը սեփական հարկի տակ 81-73 հաշվով առավելության էր հասել «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ:

Share |

Լրահոս