Բավարիան 3 ֆրանսիացի մարզչի է դիտարկում Կովաչին փոխարինելու համար

12:24 09.10.2018

Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբում մոտ ժամանակներս կարող են փոփոխություններ կատարվել: Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը՝ հղում անելով Bild-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին փոխարինելու թեկնածուներին՝ չնայած ակումբի նախագահ Ուլի Հյոնեսսի այն հայտարարությանը, որ խորվաթ մարզիչը չի հեռացվելու առաջիկայում:

«Բավարիայի» շորթ-լիստում հայտնվել են միանգամից 3 ֆրանսիացի մարզիչներ, որոնք այս պահին անգործ են` Զինեդին Զիդանը, Լորան Բլանը և Արսեն Վենգերը:

Զիդանը գարնանը լքեց Մադրիդի «Ռեալը», Վենգերը՝ «Արսենալը», իսկ Բլանի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որը նա գլխավորում էր 2016 թվականին:

Բունդեսլիգայի վերջին 3 խաղերում «Բավարիան» մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել ու կրել երկու պարտություն, ինչի պատճառով 7 տուրերից հետո թիմը նահանջել է 6-րդ հորիզոնական:

Share |

Լրահոս