ԶԼՄ-ներ. Դե Խեան հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ

10:10 09.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում նոր պայմանագիր կնքել մանկունիացիների հետ, հայտնում է «Daily Mail»-ը:

Իսպանացի դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը, երբ նա կարող է հեռանալ անգլիական ակումբից ազատ խաղացողի կարգավիճակով:

Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստին չեն գոհացնում առաջարկվող պայմանագրի պայմանները. նա ցանկանում է ստանալ ոչ պակաս, քան Պոլ Պոգբան և Ալեքսիս Սանչեսը:

Ֆրանսիացին այժմ շաբաթական 200 հազար ֆունտ է ստանում (մոտ 227 մլն եվրո):

8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 13 միավոր: Իսպանացի դարպասապահը միայն մեկ անգամ է իր դարպասն անառիկ պահել` բաց թողնելով 14 գնդակ:

Share |

Լրահոս