Դեշամ. Մոուրինյուի և Պոգբայի միջև կոնֆլիկտը զգալիորեն չափազանցվեց

12:48 09.10.2018

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի մասին:

«Կարծում եմ, որ Ժոզեն տեսել է այն, ինչ ես: Ինչպես սովորաբար պատահում է` շատ բաներ զգալիորեն չափազանցվում են:

Որոշ մարդիկ հապճեպ եզրակացություններ են անում: Եթե նայենք նրան, թե ինչպես է Պոլը իրեն պահում ակումբում ստեղծված իրավիճակից հետո, կարելի է ասել, որ նա ամեն ինչ արել է մենթալիտետի տեսանկյունից, ինչպես նաև խաղադաշտում իր ելույթների առումով:

Չեմ ցանկանում միջամտել ֆուտբոլիստների և նրանց մարզիչների հարաբերություններին»,- Դեշամի խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն:

Share |

Լրահոս