Գրիզման. Մբապեն կարող է 50 գոլ խփել մրցաշրջանի ընթացքում, ինչպես` Ռոնալդուն

14:22 09.10.2018

«Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը գնահատել է իր թիմակից Կիլիան Մբապեի աճը, ով  հանդես է գալիս ՊՍԺ-ում, ինչպես նաև նրան համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

«Նա ինձ հիշեցնում է Կրիշտիանուին, երբ վերջինս խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ռոնալդուն ևս խաղում էր եզրում և շատ գոլեր էր խփում, բայց այդուհանդերձ նրա գլխավոր նպատակը գոլերը չէին:

Եթե Կիլիանը խաղա այնպես Ռոնալդուն «Ռեալում», այսինքն կենտրոնացած լինի գոլերի վրա, ապա ևս կարող  է հասնել մրցաշրջանի ընթացքում 50 գոլին»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում «France Football»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ֆրանսիական Լիգա 1-ի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս