Մոուրինյուն ՄՅՈւ-ի ղեկավարությանը խնդրել է երկու պաշտպանի ձեռք բերել

11:12 09.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծը երիտասարդ ֆուտբոլիստով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Football Italia»-ն:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն դիմել է ակումբի ղեկավարությանը համապատասխան խնդրանքով:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական գիծն ուժեղացնելու թեկնածուների թվում Ա Սերիայի երկու ֆուտբոլիստ է` Միլան Շկրինյարը («Ինտեր») և Ալեսիո Ռոմանյոլին («Միլան»):

«Ինտերի» ֆուտբոլիստի հետ բանակցությունների ընթացքին կարող է խանգարել նրա բարձր արժեքը` 85 մլն եվրո, և «Բարսելոնայի» կողմից մրցակցությունը:

Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է ձեռք բերել Ժերոմ Բոատենգին («Բավարիա»), Դիեգո Գոդինին («Աթլետիկո») և Տոբի Ալդերվեյրելդին («Տոտենհեմ»), սակայն բանակցություններն այդպես էլ հաջողություն չեն ունեցել:

Share |

Լրահոս