Նեյմարը՝ Թայսոնի վնասվածքի մասին. Զարյայի խաղացողին պետք է հեռացնել ֆուտբոլից (տեսանյութ)

14:35 09.10.2018

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրի՝ «Շախտյոր»-«Զարյա» (1:1) հանդիպման ժամանակ «Զարյայի» կիսապաշտպան Իգոր Խարատինի՝ «հանքափորների» ֆուտբոլիստ Թայսոնի նկատմամբ թույլ տված կանոնների խախտումը:

Նեյմարը, «Instagram»-ում մեկնաբանելով «Շախտյորի» ֆուտբոլիստներից Ժունիոր Մորաեսի՝ Ուկրաինայի առաջնության մրցավարությանն ուղղված քննադատական գրառումը, գրել է.

«Աստված իմ, սա խենթություն է:

Նրան պետք է հեռացնել ֆուտբոլից: Նման պահվածքն անթույլատրելի է»:

Հավելենք, որ «Շախտյորի» բուժանձնակազմի ղեկավար Արտուր Գլուշենկոն տեղեկացրել է, որ Թայսոնը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը չի վիրահատվի, սակայն ապաքինումը բավականին երկար կտևի:

 

Share |

Լրահոս