Նուրմագոմեդովը զբաղեցրել է Մաքգրեգորի տեղը UFC-ի վարկանիշում

13:38 09.10.2018

Խառը մենամարտերի ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովն UFC-ի վարկանիշի երկրորդ տեղն է բարձրացել` իռլանդացի Կոնոր Մաքգրեգորին հաղթելուց հետո:

Նուրմագոմեդովը շաբաթ օրը Լաս-Վեգասում` UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Մաքգրեգորին չորրորդ ռաունդում և պաշտպանել է թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:

Նշվում է, որ Խաբիբը վարկանիշում 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը և այժմ նրանից առաջ է միայն ամերիկացի ծանրքաշային Դանիել Կորմյեն:

Մաքգրեգորը պարտության պատճառով 6 տեղ է կորցրել վարկանիշում և այժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս