Ռուսաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստի դեմ քրեական գործ է հարուցվել

13:17 09.10.2018

Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամայևի կողմից Ռուսաստանի Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդի վրա հարձակման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է «Чемпионат.com»-ը:

Քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում Ուշակովայի վարորդը մեքենայում սպասելիս է եղել իր ղեկավարին, երբ ֆուտբոլիստներն իրենց ընկերների հետ դուրս են եկել գիշերային ակումբից ու սկսել են հարվածներ հասցնել կայանված մեքենաներին:

Մեքենայում գտնվող տղամարդն արտահայտել էի իր դժգոհությունն ու նկատողություն է կատարել երիտասարդներին, ինչից հետո նրանք, գտնվելով ոչ սթափ վիճակում, մի քանի հարված են հասցրել վարորդի գլխին:

Արդյունքում, 33-ամյա վարորդը գանգուղեղային վնասվածքներով հայտնվել է վերականդանացման բաժանմունքում և ստացել է ուղեղի ցնցում:

Հատկանշական է, որ այս միջադեպից երկու ժամ անց էլ ֆուտբոլիստներն, ըստ Mash-ի, սրճարաններից մեկում վեճի են բռնվել ավտոմոբիլային արդյունաբերության բաժնի և Ռուսաստանի երկաթգծի մեքենաշինության ոլորտի տնօրեն Դենիս Պակի հետ և ծեծկռտուք են սարքել:

Share |

Լրահոս