Հալեպը, Օսական և Վոզնյացկին հավակնում են տարվա լավագույն թենիսիստուհու կոչմանը

10:47 09.10.2018

WTA-ի պաշտոնական կայքը ներկայացրել է տարվա լավագույն թենիսիստուհու կոչման հավակնորդների ցանկը:

Այնտեղ ընդգրկվել են Սիմոնա Հալեպը (Ռումինիա), ԱՆժելիկա Կերբերը (Գերմանիա), Պետրա Կվիտովան (Չեխիա), Նաոմի Օսական (Ճապոնիա) և Կարոլինա Վոզնյացկին (Դանիա):

Ավստրալիայի Բաց առաջնության հաղթողը Վոզնյացկին է, ով եզրափակչում 7:

6 (7:2), 3:6, 6:4 հաշիվներով հաղթել է Հալեպին:

Ռումինիայի ներկայացուցչուհին հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի Բաց առաջնությունում, որի եզրափակչում առավելության է հասել Սլոան Սթիվենսի նկատմամբ` 3:6, 6:4, 6:1 հաշիվներով:

Անժելիկա Կերբերը հաղթել է Ուիմբլդոնում` եզրափակչում ուժեղ գտնվելով Սերենա Ուիլյամսից 6:3, 6:3 հաշիվներով:

Սերենան կարող էր հաղթել ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, սակայն այս մրցաշարի եզրափակչում ևս պարտվել է` 6:2, 6:4 հաշիվներով զիջելով Նաոմի Օսակային:

Share |

Լրահոս