Նուրմագոմեդովի հայր. Ես ներում եմ Մաքգրեգորին

17:41 09.10.2018

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը Instagram-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ ներում է Կոնոր Մաքգրեգորին:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր մենամարտից առաջ իռլանդացի մարզիկը բազմիցս վիրավորել է Աբդուլմանապին:

«Ես ներում եմ Կոնոր Մաքգրեգորին: Ամեն ինչ անցյալում է:

Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից և դասեր քաղել: Խորհրդակցել ենք ակսակալների (ընտանիքի ամենաավագ և ամենահարգված անդամը - խմբ.) ու իմաստուն ազգականների հետ և որոշել ենք առաջ գնալ այլ բարձրության վրա: Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- գրել է Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին՝ չորրորդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք:

Share |

Լրահոս