Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը. Խաչատուրովը հրավիրվել է հավաքական

20:39 09.10.2018

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին:

Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցել են առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին: Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ:

Share |

Լրահոս